ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՓՈԽԱՆՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՏՐՈՒԿՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՑ ԿԱՐԵԼԻ Է ԾԵԾԵԼ ՈՒ ՍՊԱՆԵԼ
Մեր աչքի առաջ խեղում են երեխաներին ու ծերերին, իսկ մենք գոռում ենք «Ամո՛թ» «Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին»՝ ավտոերթի մասնակիցների թվից, բերման են ենթարկել հայկական հանրապետությունների պետական դրոշների համար: Անցորդների աչքի առաջ ոստիկանները կանգնեցրել են դրոշներով մեքենաները, քաշքշելով իջեցրել վարորդներին, անձրևային ջրափոսերի միջով քարշ տվել ոստիկանական ավտոբուս, չարձագանքելով այն հարցին, թե «ինչի՞ համար, ի՞նչ խախտում եմ արել»։