Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԱԶՈՐ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՈՂԱՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՑ
Արցախը մտնում է դիմադրության վերջին փուլ։ Տեսնելով, որ Արցախի մեր հայրենակիցները հաղթահարում են բլոկդայի փորձությունը, ավելին՝ որ այդ բլոկադան հիմա հենց իրեն է ավելի շատ վնասում՝ Ալիևն ու իր «յան» ազգանունով գործակալները հերթական կեղտոտ խաղն են սկսել Արցախի դեմ։ Հավաքել են մի խումբ թափթփուկների, դրանց վրա չինական որակի «Պրիգոժին» կարգել, անունն աշխարհազոր դրել ու փորձում են դրանցով ահաբեկել Արցախի ժողովրդին։ Դե ձեռքի հետ էլ հարձակումներ պետական կառույցների վրա, որ վերականգնման հույսի վերջին նշույլներն էլ մարեն մարդկանց մեջ։