Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԲԱՆԴԱՐ ԱԲԲԱՍԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐՎԱԾ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐԱՆԻՆ
Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հարված է ոչ միայն այդ երկրին։ Մինչ համաշխարհային մամուլը կենտրոնանում է զոհերի թվի, ավերածությունների և քիմիական նյութերի վրա, ստվերում է մնում կարևոր մի հանգամանք. փաստացի պարալիզացվել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային հանգույցը։