ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿՎԵՐԱՃԻ ԱՂԵՏԻ (ԱՆՈՏԱՑԻԱ)
Թուրքիան, դաշնակիցներ ունենալով ոչ միայն Ադրբեջանն ու Վրաստանը, իր անդրօվկիանոսյան պատրոն Ջոզեֆ Բայդենին սիրաշահելու համար, Ադրբեջանին սադրում է նոր ռազմական ագրեսիայի այժմ արդեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ պատերազմի սանձազերծման համար տեղեկատվական ֆոնը գործի է դրվել լրիվ թափով ինչպես Ադրբեջանի լրատվամիջոցներում, այնպես էլ ինտերնետում։ Ընդ որում՝ Հայաստանի սորոսյան մաս-մեդիաները խնդիր են դնում Ռուսաստանի վարկաբեկումը՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանի հանդեպ իր դաշնակցային գործառույթները չկատարելու մասին։