ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՆ ՆԵՐԴՐՎԵԼ
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի դիրքը բարձր-լեռնային է: Համայնքի վարչական տարածքն ընդհանուր սահման ունի նաև Քարվաճառի հետ։ Գյուղի կենտրոնական փողոցները տարիների շարունակ լուսավորվել են համայնքապետարանի միջոցներով: Բյուջետային սահմանափակ միջոցների պատճառով, սակայն, այդպես էլ հնարավոր չի եղել լուսավորել դպրոցին հարող փողոցներն ու ծայրամասային երկու թաղամասը: