Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ «ՄՈՌԱՑՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄՈՌԱՑՎԱԾ ԶՈՀԵՐԸ»
Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին ելույթիս հիմնական մասը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի արդյունքում մեր ռազմագերիների ճակատագրին, որոնք անուշադրության են մատնվել թե Հայաստանի գործող հրոսակախմբի, թե միջազգային ու եվրոպական ատյանների կողմից։