Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՏԽՐԱՀՌՉԱԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԷՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԵԿ ՆՊԱՏԱԿ՝ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Դեռ 2019թ-ի մայսիս 20-ին դատարանները շրջափակելու տխրահռչակ օպերացիայի շրջանակներում կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ կապիտուլյանտը «Արցախում դավադիր պատերազմ հրահրող ուժերի» մասին ցնդաբանությանը զուգահեռ մեծ պաթոսով հայտարարեց բառացիորեն հետևյալը․ «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։