ՆԻԿՈԼԻ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» 15 ԿԵՏԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ, ԱՆՁԱՄԲ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ, 2 ԿԵՏԸ
Հիշո՞ւմ եք, որ պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին, Նիկոլը երկիրը ճգնաժամից դուրս բերելու 6-ամսյա ճանապարհային քարտեզ հրապարակեց։ Այդ ճանապարհային քարտեզն իրագործելու անհրաժեշտությամբ էլ նա հիմնավորում էր իր հրաժարական չտալը. «Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին»։