ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱԽՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻՆ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Անի-Աղին հատվածում, Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով էլեկտրագնացքը Գյումրի ժամանեց 1 ժամ ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից: