Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ․ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ՝ ԱՌԱՆՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ
Երեկ լրահոսում առանցքային դերակատարն անկասկած Սերժ Սարգսյանն էր, ով շուրջ 2 ժամ 30 րոպե հանգամանալից անդրադարձավ մի շարք խորքային հարցերի՝ ներկայացնելով առանցքային պարզաբանումներ։ Հասկանալի է, որ որոշ շրջանակների համար այդ ձևակերպումները կարող էին բավականին ցավոտ լինել։