Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՀՀ ՍՈՒՎԵՐԵՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ՞ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՒԹՅՈՒՆԸ
Արցախյան հիմնախնդիրը, ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռմխելիությունը ֆունդամենտալ կերպով ձախողած կառավարությունը, “զանգվածային խաբեության” ժանրի կանոններին համապատասխան, ՀՀ ՊՆ-ում իբրև թե քննարկում էր ՀՀ կառավարության 2021-26թթ. “գործունեության ծրագրով” նախատեսված նպատակների 2023թ. հաշվետվությունը: