Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԵՆՔ ԴԱԺԱՆ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆԵԼ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ԵՐԿԱՐԱՁԳԵՆ ԻՐԵՆՑ ԱՂԵՏԱԲԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Անչափ դժվար է Հայաստանում կամ Սփյուռքում ապրողների համար` գրել այս մասին: Հոգեբանորեն ծանր է, երբ դու շրջափակման մեջ չես, ունես բնականոն կյանքի համար բավարար պայմաններ, ու փորձում ես թեկուզ խոսքերով քաջալերել կյանքի ու Հայրենիքի համար պայքարողներին: Վստահ եմ, որ հայության գերակշիռ մասը, ամեն պահի, հոգով ու մտքով Արցախի մեր հայրենակիցների հետ է: