Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ԱՄՆ-Ի ՄԻԱՆԱԼԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԻ ԲԵՐԵԼՈՒ
Որքան էլ ոմանք դեռ հիանում են իսրայելական օդուժի ու հատուկ ծառայությունների «ձեռբերումներով», այդ պետությունը փաստացի արդեն պարտված է։ ԱՄՆ-ի այսօրվա հարվածը միայն առիթ է տվել Իրանին հասցնելու Իսրայելին, թերևս, պատերազմի սկզբից ի վեր ամենաուժգին հարվածը։ Ընդամենը 25-30 հրթիռներով խոցվել են մի շարք կարևոր թիրախներ։ Թել-Ավիվում և Հայֆայում գրանցվել են զգալի ավերածություններ. յուրաքանչյուր հրթիռ բառացիորեն մեկ թաղամաս է ոչնչացրել։