ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ 2020 Թ․-Ի ԴԱՓՆԵԿԻՐՆ Է «ՍԻՆՈՓՍԻՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՐ․ ՉԻ-ՖՈՒՆ ՉԱՆԸ
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից ստացել է 2020 թվականի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը։