ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ՞Ն Է (ԱՆՈՏԱՑԻԱ)
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացրածս մեկուկես նոյեմբերյան օրերն իմ մեջ անսասան հավատ առաջացրին, որ Լեռնային Ղարաբաղի հպարտ, ազատասեր և բարի ժողովրդին անհնար է կոտրել անգամ ՀՀ որևէ իշխանության ու նրանց տեղական հաճկատարների սատանայական դավաճանությամբ։ Դավաճանությամբ, որը պատրաստվում էր Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման առաջին իսկ օրից։