Սեփ․Տեղ․

հոդվածներ 1833

Բոլոր հոդվածները

  • 2025-01-08 11:01
    перечень фактов

    ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՑ ՎՏԱՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹԸ ՄՈՒՐՄԱՆՍԿՈՒՄ

    Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հետ միասին վտարվել է հայրենի հողից, 2024 թ․ նոյեմբերի 15–22-ը Մուրմանսկում մասնակցել է «Արկտիկական բեմ» թատերական փառատոնին, որի արդյունքում արժանացել է երկու մրցանակի՝ մասնագիտական ժյուրիի «Ռուսաց լեզվի պահպանության համար» հատուկ դիպլոմի և այլընտրանքային ժյուրիի «Ռուսաց լեզվի, մշակույթի պահպանության և դրամատիկական ներկայացման միջոցով ակտիվ քաղաքացիական դիրքորոշման դրսևորման համար» հատուկ դիպլոմի։  

  • 2025-01-07 12:55
    сообщение для печати

    ՏՆԿՎԵԼ Է ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՆՏԱՌԸ

    Արդշինբանկը «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում ֆինանսավորել է Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի վարչական սահմաններում ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող անտառի տնկման աշխատանքները: Անտառտնկումն ավարտվել է նոյեմբերի վերջին․ տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, հիմնականում կաղնի, կեչի, վայրի տանձ, վայրի խնձորենի, թխկի և թեղի է։

  • 2024-12-18 10:17
    только текст

    ՈՉ ԹԵ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏ, ԱՅԼ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    Պարոնայք Փաշինյաններ, Սոսկալի լավ առիթ ու հնարավորություն ընձեռեցիք Ձեր վեցամյա գործունեությանը մանրամասնորեն ու հանգամանալի անդրադառնալու համար: Ես, հոգու խորքում մարդասեր ու բարի ՀՀ քաղաքացիս, իմ համեստ ներդրումն եմ ցանկանում բերել մեր երկրում հենց ձեր ու ձեզ սատարողների գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակը պատմության համար արձանագրելու և ապագա պատմաբաններին փոխանցելու համար: Դա կարևոր առաքելություն է, որի իմաստն ու նշանակությունը չեք հասկանա, ինչպես և չեն հասկանա ձեր շրջապատում գտնվող պատմաբան-կեղծարարներն ու սպասարկու մտավորականները: Այժմ ըստ էության ու բովանդակության ներկայացնեմ այն ծանրագույն մեղադրանքները, որոնց համար պատիժն ու դրա չափը ոչ ես եմ որոշում, ոչ էլ դուք, այլ ՀՀ գործող օրենքները:

  • 2024-12-17 11:19
    текущие события

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԸ

    «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերություններն ամփոփեցին 2024 թվականի համագործակցության արդյունքները և նախանշեցին հաջորդ՝ 2025 թվականի ծրագրերը։ Երկու ընկերությունների պատվիրակությունների և ղեկավարների՝ Ալեքսեյ Մելնիկովի և Դավիթ Փերաձեի մասնակցությամբ համապատասխան հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 16-ին Թբիլիսիում: