ԼՂ–ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԹևԵԿԵԼ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԳՆԱՑՔՆԵՐՈՎ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։