Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ԻՆՔՆԱԿԱՄ, ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՏՎՅԱԼ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
Պատրանքներին չեմ տրվում, բայց Նիկոլի ինքնակամ, քաղաքակիրթ հրաժարականը և բոլոր մեծ ու փոքր ուժերի համախմբումը` տվյալ իրավիճակի լավագույն լուծումը կարող է լինել: Իրավիճակն է այդպես թելադրում: Դա լավագույն լուծումն է նաև ՔՊ-ի համար: Նրանցից շատերը, կարծում եմ բավարար չափով հասկանում են իրավիճակի լրջությունը և կարող են արդարացի, հիմնավորված բացատրություններ տալ ու համոզել Նիկոլին, որ այլևս ամեն գնով իշխանությունը պահելը և Հայաստանը մինչև վերջ մատաղ անելը` դառնում են ծայրահեղ վտանգավոր ու անկանխատեսելի: