Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ՄԵՆՔ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԼՐԱՑՈՒՑԻՉ 70 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՇՓՄԱՆ ԳԻԾ ՈՒՆԵՆԱԼ
Վերջին օրերին կրկին ակտիվացնել է այսպես կոչված "անկլավների փոխանակման" թեման։ Հատկանշական է, որ ըստ մամուլում տարածված, նաև ՊՆ կողմից հաստատված/չհերքված տեղեկությունների` վերջին օրերին ռուս սահմանապահներ են տեղակայվել Տավուշի մարզի հենց այն բնակավայրերում, որոնք գտնվում են այդ "անկլավներին" կից` Ոսկեպար, Ազատամուտ, Այգեհովիտ գյուղերում։