ARARAT ՆԱԻՐԻ ԿՈՆՅԱԿԸ ՆՎԱՃԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԼՈՆԴՈՆԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Մարտի 17-ին Լոնդոնում տեղի ունեցավ Լոնդոնի ալկոհոլային խմիչքների (London Spirits Competition) IV մրցույթը, որտեղ ARARAT Նաիրի կոնյակը նվաճեց ոսկե մեդալ: Իր տեսակի մեջ բացառիկ այս մրցույթը գնահատում է ալկոհոլային խմիչքներն ըստ երեք չափանիշների՝ որակ, գին և արտաքին ձևավորում։