ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԾՈՎԱԳՅՈՒՂ-ԵՐևԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՃՏՊ-Ի ՊԱՏՃԱՌ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ
Օգոստոսի 26-ին երկաթուղու Ծովագյուղ-Երևան հատվածի 87-րդ կմ-ում գտնվող գծանցում վարորդի կողմից երթևեկության կանոնների կոպիտ խախտման պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեխնոլոգիական մոտրիսին: Խախտելով բոլոր կանոնները՝ վարորդը՝ հեռախոսով զրուցելիս, ավտոմեքենան կանգնեցրել էր երկաթուղային գծանցում: