«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 50 ՄԼՆ. ԴՐԱՄ (100 ՀԱԶ․ԴՈԼԱՐ) ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿՆԱՑՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 միլիոն դրամի չափով սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս քաղաքի սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական սուբվենցիոն ծրագրին։ Սույն սոցիալական համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վարդենիս համայնքի համայնքապետ Արամ Մելքոնյանի և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի կողմից, որին ներկա էր նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: