Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԷՐ ԳՐԱՎԻ ԱՐՑԱԽԻ ՄԻ ՄԱՍԸ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵՐ ՆՈՐՄԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե թուրքական ԱԹՍ-ներ և այլ զինատեսակներ չարտադրվեին»: Ակնայտ էր, որ Թուրքիայում նախընտրական քննարկումների շրջանակներում Արցախյան վերջին պատերազմն ու Սյունիքով միջանցքի երազանքի իրականացումը դառնալու են Էրդողանի իշխանության հաջողության պատմություններից մեկը: