Զարուհի ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ, Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆԻ և Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ (Ուղիղ եթեր)
Լիազորությունները դադարեցված դատավոր Զարուհի Նախշքարյանը և իրավապաշտպանները համատես ասուլիս են տալիս:
Լիազորությունները դադարեցված դատավոր Զարուհի Նախշքարյանը և իրավապաշտպանները համատես ասուլիս են տալիս:
Նիկոլը կառավարության այսօրվա նիստի իր ելույթում կրկին սեփական տարերքի մեջ էր, այն է՝ իբրև հակադրությամբ, բայց, այնուհանդերձ, թելել պաշտոնական Բաքվի թելը:
Եթե մինչև աշուն հայ ժողովուրդը չկարողանա (կամ չցանկանա) իշխանությունից հեռացնել Նիկոլին, ապա 2024թ.ստիպված է լինելու է ընդունել նոր լայնածավալ, պատերազմի մարտահրավերը: Կարողանալու՞ ենք դիմագրավել այդ պատերազմին, թե ո´չ` դժվար է ասել:
Ի՞նչ նվիրել սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ․ ծաղիկնե՞ր, շոկոլա՞դ, իսկ գուցե՝ թանկարժեք զարդե՞ր։ Այս հարցն ամեն տարի «տանջում է» գրեթե բոլոր տղամարդկանց։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը, որոշել է օգնել նրանց այս դժվարին հարցում և պարզել, թե ինչ նվեր են ցանկանում ստանալ հայաստանցի կանայք։
Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն կորոնավիրուսի համաճարակի առաջին ամիսներին երկրի իշխանությունների գործողությունների վերաբերյալ քրեական գործով կասկածյալի կարգավիճակ է ստացել, քանզի կառավարությունը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել Բերգամոյի մի շարք բնակավայրերում կարանտին մտցնելու համար, որտեղ գրանցվել է մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը։
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 31.12.2022-ի դրությամբ կազմել է 163,6 մլրդ ՀՀ դրամ և վերջին հինգ տարվա կտրվածքով գրանցել է կրկնակի աճ։ Զգալի աճ է արձանագրել նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվը՝ 2018 թ.-ի համեմատ ավելանալով 6 անգամ, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերի քանակն ավելացել է 5.5 անգամ:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ին ընդունած N 1-Ն որոշման՝ ս.թ փետրվարի 28-ին Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են ընկերության կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական և ամրակցված կապի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկն ու քարտեզը, ինչպես նաև այդ բնակավայրերում համապատասխան տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Եթե ժամանակին ասողին լսող լիներ, այսօր Ադրբեջանը միջազգային դատարաններում չէր համարձակվի Հայաստանի Հանրապետության դեմ հայցեր ներկայացնել։ Ստորև բերված հոդվածը գրվել է 2011 թ. հունվարին երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն (ավելի ուշ թարգմանվել է նաև ֆրանսերեն)։ Ահա մի հատված՝
Մարտի 1-ի թեման Հայաստանում ամենաշահարկված թեման է: 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի զոհեր տված, 2022թ. սեպտեմբերյան պատերազմում 250 զոհ տված, Ազատ գյուղի այսպես կոչված կացարանում 15 զինծառայողների հրդեհի մատնած Նիկոլի կառավարությունն այսօր կրկին վայնասուն է բարձրացնելու 2008թ. մարտի 1-ի թեմայով:
22-ամյա Հայկը մինչև բանակ զորակոչվելը երազել է ֆիլմերում նկարահանվելու կամ մոդելային կարիերայով զբաղվելու մասին: Հաջողել է դրվագներում հայտնվելու հարցում: Քառասունչորսօրյայի ժամանակ, անօդաչուի արկից գլխի հատվածում ստացած վիրավորումից հետո, Տավուշի մարզում ապրող երիտասարդը վերագնահատել է հետագա կյանքը: Իր կամքից անկախ՝ առաջնային են դարձել նորից ոտքի կանգնելը, հաստատուն քայլեր կատարելը և մեկ այլ մասնագիտություն ընտրելը: Հասկացել է, որ ռազմի դաշտից հետո, իրեն նոր պայքար ու անպայման հաղթելու՝ ոտքի կանգնելու կամք է հարկավոր: Համեստ հպարտությամբ ասում է, որ Հայկ Նահապետի անունն է կրում և հուսահատվելու իրավունք չունի: Փոխվել է նաև մասնագիտական կողմնորոշումը. սկսել է խորանալ իրավաբանության մեջ, արդեն բարձրագույն կրթություն է ստանում: