«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ»-Ը ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆԸ
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը ֆինանսական օգնություն կտրամադրի ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքին, որտեղ գտնվում է Ընկերության ոսկու կորզման ֆաբրիկան, քաղաքի մշակույթի տան վերակառուցման և հարակից այգին բարեկարգելու նպատակով։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը և համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։