ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
Արդշինբանկը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն վերաֆինանսավորել այլ բանկերում արդեն գոյություն ունեցող անշարժ գույքի գրավով վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով, առանց միջորդավճարների: Վերաֆինանսավորումը վարկառուներին թույլ կտա բարելավել վարկի պայմանները. ստանալ ավելի լավ տոկոսադրույք, երկարացնել ժամկետը և նվազեցնել ամսական վճարումը: Բացի այդ, վերաֆինանսավորելիս կարող եք երկու կամ երեք վարկ միավորել մեկի մեջ, ինչը գործնականում նշանակում է նոր վարկով տարբեր ժամկետներում վերցրած սպառողական վարկերի մարում և անցում նոր՝ մեկ ժամանակացույցով մարման գրաֆիկի: