Վիվա-ՄՏՍ. ԿԱՆԱՉ «IPHONE 13» ՄՈԴԵԼԱՅԻՆ ՇԱՐՔԻ և ՆՈՐ «IPHONE SE» ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՔՈՒՄ ԵՆ
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կանաչ «iPhone 13» մոդելային շարքի, ինչպես նաև նոր «iPhone SE» սմարթֆոններն արդեն կարելի է գնել Վիվա-ՄՏՍ-ում:
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կանաչ «iPhone 13» մոդելային շարքի, ինչպես նաև նոր «iPhone SE» սմարթֆոններն արդեն կարելի է գնել Վիվա-ՄՏՍ-ում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած, կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը նվաճել է «Լավագույն դրամա» մրցանակը Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնում /Կանադա/, /Toronto AltFF/՝ լիամետրաժ ֆիլմերի կատեգորիայում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ամենաձախողակ նախկին նախարարը՝ Զոհրաբ Մնացականյանը, Twitter-ում գրել է «Պետք էր կույր լինել՝ չտեսնելու համար այն ռիսկը, որ Ադրբեջանը կօգտվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և Արցախում նոր սպանություններ ու տառապանքներ կիրականացնի»։
Բացի այն, որ Ադրբեջանը փորձում է օգտվել ՌԴ-Արևմուտք պատերազմից ու գլոբալ խառնաշփոթից, հնարավոր է, որ Ուկրաինան և այլ երկրներ, դիվանագիտական խողովակներով, համոզում են Ադրբեջանին` ՌԴ դեմ հարավկովկասյան ճակատ բացել: Չի բացառվում, որ նույն աշխատանքը տարվում է նաև միջինասիական տարածաշրջանում:
Տասնութ տարի կենվորի կարգավիճակով ապրած Ստեփանյանները փորձում են մոռանալ անցած օրերի դժվարությունները: Երկու տարին մեկ վարձակալի կարգավիճակով տանից տուն տեղափոխված ընտանիքը վերջապես իր սեփական անկյունն ունի: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրով Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հիմքից տուն է կառուցվել: Ընդամենը հինգ ամիս տևած շինարարական աշխատանքներն ավարտվել են ձմռանը: Ստեփանյաններն արդեն բնակարանամուտ և Ամանոր են նշել: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են կյանքի նոր էջ սկսած հերթական ընտանիքին:
Նիկոլի «խաղաղության դարաշրջանը» լավագույն դեպքում կարող է լինել Հայոց ցեղասպանության վերջին, մերօրյա փուլի հարաբերականորեն մեղմ միջոցներով իրականացումը։ Ադրբեջանական զորքերի պարբերական առաջխաղացումները թե Արցախում, թե ՀՀ բուն տարածքում երբեք կանգ չեն առնելու, քանի դեռ դրանց չտրվի կոշտ ռազմական պատասխան։
Այսօր, կառավարության նիստում Նիկոլն ընդարձակ ելույթ ունեցավ, որի բուն կոնտեքստը հիասթափությունը, անօգնականությունն ու անճարությունն էր: Սա փաստ է, որը երևաց հերթական անգամ: Սա վախեցած ու սեփական սխալների հետևանքների համար մեղավոր փնտրողի հերթական ելույթ էր:
Վիվա-ՄՏՍ-ն ուրախությամբ տեղեկացնում է, որ բաժանորդների և օգտատերերի խնդրանքով, «Viber» մեսենջերի հետ համագործակցության շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի թողարկած՝ հայատառ ստիկերները կրկին հասանելի են անվճար ներբեռնման համար, արդեն` անժամկետ:
Արևմտյան գլոբալիստական ուժերը 2018 թվականին Հայաստանում ունեցած իրենց ազդեցության գործակալների միջոցով կազմակերպեցին իշխանազավթում, որն ուղղված էր մեր ազգային արժեհամակարգերի`ազգային մշակույթի, լեզվի, կրթության, ընտանիքի, բարոյական արժեքների ոչնչացմանը, որն ի վերջո հանգեցնելու է Հայաստանի, որպես ազգային պետության վերացմանը:
2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2 մլրդ 665 մլն դրամ կուղղի ենթակառուցվածքի զարգացման և տնտեսության պահպանման ծրագրերին, ինչը դրական կանդրադառնա երկաթուղու անվտանգության մակարդակի վրա: Այս մասին նշվել է ՀԿԵ Տեխնիկական-տեխնոլոգիական խորհրդի նիստի ընթացքում, որը նվիրված էր 2021 թվականի ենթակառուցվածքի զարգացման ծրագրի և ընթացիկ ծրագրերի իրականացմանը: