Պետել․ Էրդողանը ջիհադիստներին օգտագործել է ԼՂ-ում իր հանցագործությունն իրականացնելու համար
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը X-ի իր միկրոբոլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Իսրայելի վրա հարձակման և Արցախում 44-օրյա պատերազմին իր մասնակցությունն ընդունելու մասին։