Աննա Հակոբյանին ուղեկցող մեքենան բախվել է այլ մեքենայի. ինչո՞ւ ՆԳՆ-ն չի հայտնել այդ մասին
Կապանում պարեկային ծառայության Սյունիքի գումարտակի ծառայողական մեքենաներից մեկի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, տուժածներ չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` մեկնաբանելով քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի գրառումը։