Արցախի ՄԻՊ․ Հայաստանյան հանրությունը հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող քարnզի հետ
ԱԺ նախագահը իր «մնայիք, կռվեիք» արտահայտությունից հետո ստիպված եղավ խմբագրել իր ասածները, պատգամավորի եղբայրը «հա՞յ ես, թե ղարաբաղցի» ասելուց հետո ստիպված եղավ ինչ-որ արդարացումներ մոգոնել, Հանրային ռադիոյի տնօրենի կինը իր արցախատյաց գրառումից հետո ստիպված եղավ ներողություն խնդրել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։