Լրատվական գործակալություններ

հոդվածներ 56660

Բոլոր հոդվածները

  • 2025-03-27 10:15
    обзор прессы

    Երկրաշարժ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք

    Մարտի 26-ին` տեղական ժամանակով ժամը 23:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։43-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43․87⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

  • 2025-03-27 10:14
    обзор прессы

    Ռուբիոն պատմել է Սև ծովում հարվածների մորատորիումի շուրջ պայմանավորվածությունների մասին

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական հակամարտության ընթացքում «հրադադարի» ընդլայնման սկզբունքների վերաբերյալ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։