ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ոմանք 50 հազարական դրամ աջակցությունից չեն օգտվի
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից ՀՀ–ում հյուրանոցներում ու հյուրատներում ժամանակավոր բնակություն հաստատած անձինք, ՀՀ բանկային հաշվին 2 մլն դրամից ավելի գումար ունեցողները չեն օգտվի 50 հազար դրամ աջակցությունից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։