Լրատվական գործակալություններ

հոդվածներ 59081

Բոլոր հոդվածները

  • 2023-10-26 13:14
    прямой текст

    Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԿՎԵԼ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱԿԱՐԴԸ

    Եթե հնարավորություն է եղել այլ երկրներից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու, ոչ ոք նախկինում և հիմա դրան արգելք չի ունեցել, բայց դա չպետք է լինի ի հաշիվ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացման։ Այս մասին ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

  • 2023-10-26 12:55
    фон

    ՀՀ-ն պաշտոնապես չի դիմել ՌԴ-ին սպառազինության մատակարարման պայմանագիրը խզելու հարցով

    NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ-ն մինչ օրս պաշտոնապես չի դիմել ՌԴ-ին՝ երկրի ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ դեռևս 2021թ. կնքված միլիոնավոր դոլարների սպառազինության մատակարարման պայմանագիրը միակողմանիորեն խզելու և պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար տուգանք վճարելու պահանջով, չնայած նրան, որ պայմանագրով նախատեսված սպառազինությունը Հայաստանն այդպես էլ չի ստացել: