Լրատվական գործակալություններ

հոդվածներ 59081

Բոլոր հոդվածները

  • 2023-10-20 09:36
    прямой текст

    Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԴԵՍՊԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԷՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը որակում է իբրև Հայաստանում Թուրքիայի և Արևմուտքի դեսպանի ելույթ: 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդաշարի եթերում Արթուր Խաչիկյանը մանրամասնեց. «Նա գնաց-զեկուցեց կատարված աշխատանքի մասին: Եթե նա լիներ ՀՀ ներկայացուցիչը, կասեր՝ սիրելի՛ քաղաքակիրթ Եվրոպա, ձեր աչքի առջև կատարվեց էթնիկ զտում, դուք արեցիք մի քանի գեղեցիկ հայտարարություններ՝ մենք շնորհակալ ենք, իսկ բացի հայտարարություններից՝ ի՞նչ եք անելու՝ սանկցիաներ լինելո՞ւ են, դուք ճանաչելո՞ւ եք, որ եղել է էթնիկ զտում՝ ինչպես Կոսովոյում, ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ եք, որ հայերին անվտանգության երաշխիքներ տրվեն, և նրանք կարողանան վերադառնալ այնտեղ»:  

  • 2023-10-20 09:15
    текущие события

    Կոպիրկին․ ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Արտերկրում, նախևառաջ, հետխորհրդային տարածքում ռուսական հյուպատոսական ներկայության ընդլայնումն այն գիծն է, որը հիմա տանում է ՌԴ–ն։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով Կապանում ՌԴ հյուպատոսության բացմանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները։