Ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող «Արցախ կարպետ» ընկերությունը, որը 2020թ․ ի վեր կորցրել է Արցախում հիմնած հինգ արտադրամասեր, հայկական մշակութային ժառանգության խորհրդանիշը համարվող բացառիկ գորգեր, վաճառքի է հանել Ստեփանակերտի գորգագործարանից փրկված միակ գորգը` Արցախից տեղահանված շուրջ 30 ընտանիքների օգնություն տրամադրելու նպատակով։ NEWS.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ Կարպետ» (Արցախ կարպետ) ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը տեղեկացրեց, որ վերջին պատերազմից հետո Արցախյան ավանդական ձեռագործ «Թագ գորգ»-ն իր նախաձեռնությամբ «Արցախ կարպետ» ընկերության Ստեփանակերտի գորգագործարանից փրկել և Երևան է հասցրել Ստեփանակերտից իր ընտանիքի հետ տեղահանված մի երիտասարդ։