Իսրայելը Գազային ավիահարվածներ է հասցնում յուրաքանչյուր չորս ժամը մեկ
Առնվազն 123 իսրայելցի զինվոր զոհվել, 50 հոգի առևանգվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի նեկայացուցիչ Դանիել Հագարին։
Առնվազն 123 իսրայելցի զինվոր զոհվել, 50 հոգի առևանգվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի նեկայացուցիչ Դանիել Հագարին։
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը գրում է.
Հայ ժողովուրդը Արցախ պետության բաղադրամասերից կորցրել է տարածքը, սակայն գոյություն ունի վտարանդի կառավարության ինստիտուտ, և պետք է իրավական դաշտում արվեն քայլեր Արցախի նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում տեղի ունեցած բաց քվեարկության արդյունքներով ՔՊ-ական Տիգրան Ավինյանն ընտրվեց քաղաքապետ։
ՄԱԿ Փախստականների գործերով գլխավոր հանձնակատարի վարչությունը (ՓԳՀՎ) կազմակերպության այլ գործակալությունների և գործընկերների հետ միասին դիմել է խնդրանքով՝ 97 մլն դոլար տրամադրել Արցախից փախստականների շտապ հումանիտար օգնության համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է անգլերեն արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների ու տեղահանված անձանց հետ անհատական զրույցների վերլուծության վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Կատալոնիայի խորհրդարանում հոկտեմբերի 6-ին կայացած հանրային լսումների ժամանակ Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լևոն Գրիգորյանը Կատալոնիայի խորհրդարանի արտաքին գործողությունների, Եվրոպական միության և համագործակցության հանձնաժողովի առջև ելույթ է ունեցել որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ։
Կալիֆորնիայի հայկական օրենսդրական հանձնախմբի հիմնադրամը (Սակրամենտո, Կալիֆորնիա) նամակ է հղել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով ամեն ջանք գործադրել մարդասիրական օգնություն և խաղաղապահ ծառայություններ ուղարկելու համար, ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին:
«Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնության և մի շարք այլ քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց, որտեղ տեղի է ունենում Երևանի ավագանու անդրանիկ նիստը։
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անկայունություն են սերմանում: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պահպանումը՝ իր ամբողջականությամբ և փոխկապակցվածությամբ, միջազգային խաղաղության և կայունության գրավականն է» հոդվածում։