ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը
Խոսքն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի քաղաքացիությունից ինքնակամ հրաժարվածների մասին է։ Այսպես է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել РБК-ի այն հարցը, թե արդյո՞ք Մոսկվան դիրքորոշում ունի Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված կոնկրետ գործչի (Արցախի նախկին պետնախարար) Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, և պատրաստ է արդյոք. ինչ-որ բան անել այդ անձի հետ կապված: