Ոչ ոք չի կարող հավատալ, որ սա կանխամտածված չի եղել. Կոլոննան` ադրբեջանական հարձակման մասին
Ադրբեջանը մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք և զինամթերք սահմանին կուտակելուց հետո որոշեց լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկել, և ոչ ոք չի կարող հավատալ, որ այդ գործողությունը կանխամտածված չի եղել։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։