«Կամուրջ» նախաձեռնությունը ցանկանում է խողովակ դառնալ ՀՀ-ի, սփյուռքի և ՌԴ-ի միջև
Հայաստանի, սփյուռքի և դաշնակից երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կապերը կտրվել են, կամուրջները` այրվել, «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը դրանք վերականգնելու, ինչպես նաև նորերը կառուցելու նպատակ ունի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին հայտարարեց նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։