Զախարովան, ի պատասխան Ալեն Սիմոնյանի. դուրս է տվել առանց մտածելու
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին՝ ի պատասխան իր հասցեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի արած ակնարկի, որտեղ նա դիվանագետին անվանել է «ինչ-որ քարտուղարուհի»։ Համապատասխան գրառումը տեղադրված է Զախարովայի Թելեգրամ-ալիքում։