Քաղաքացիները արգելափակել էին Արցախում ռուսական ռազմաբազայի մուտքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքացիները երեկ գիշերվանից արգելափակել էին Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը։
Քաղաքացիները երեկ գիշերվանից արգելափակել էին Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը։
Արցախում սովամահություն է՝ բառիս բուն իմաստով։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները։
Լոս Անջելեսում ապրող հայերն ակցիա են կազմակերպել Ֆրանսիայի հյուպատոսության մոտ։ Նրանք մուտքի մոտ փակցրել են պաստառ՝ Արցախում ցեղասպանությունը կանգնեցնելու պահանջով։
ՀՀ քաղաքացիները ապօրինի անցակետով անարգել չեն տեղաշարժվել: Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդի իրավահաջորդները համաձայն չեն դատավճռին, պնդում են՝ դատարանը մեղմ պատիժ է սահմանել։ Վերջիններս բողոքարկել են դատավճիռը՝ պահանջելով ադրբեջանցուն դատապարտել ցմահ ազատազրկման, հայտնում է «Փաստինֆոն»։
Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի շարունակական փակ լինելով, մասնավորապես ՝ առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների համար։ Հայտարարել է ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ, նշված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
Արցախում հումանիտար աղետը հասունացել ու աճել է այն աստիճանի, որ եթե որևէ քայլ չձեռնարկվի, ապա Արցախի հայությունը պետք է պատրաստ լինի նախորդ դարում տեղի ունեցած ցեղասպանության սցենարի կրկնությանը։ Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում ասել է «Рыбарь» ռազմական Telegram ալիքի հիմնադիր Միխայիլ Զվինչուկը։ «Որքան էլ տհաճ հնչի, բայց որպեսզի նման բան չկրկնվի, անհրաժեշտ է սեփական ձեռքերով փորձել որևէ բան փոխել», – նշել է նա։
Ակնկալում եմ, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պետք է պարտավորեցնի Բաքվին պատասխան տալ դիտորդների ուղղությամբ կրակոցների համար։
ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ադրբեջանը կմտնի «Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը» առևտրի մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։