Արցախում զրպարտությունը և վիրավորանքը կդառնան քրեորեն պատժելի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:
Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա 2 ծառայակիցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի քաղաքապետարանը շեշտը դնում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա:
Էլեկտրական հոսանքի՝ օրվա ընթացքում արձանագրված հաճախակի անջատումները պայմանավորված են արտադրական համակարգում վթարավերականգնողական աշխատանքների իրականացմամբ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերությունից:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայիս նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին խոսել է հավաքական անվտանգության վրա ուկրաինական հակամարտության բացասական ազդեցության մասին և հանդես է եկել դրա շուտափույթ ավարտի օգտին։ Այդ մասին նա հայտարարել է Աստանայում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։
Աղդամով ճանապարհն ի վերջո կբացվի։ Այս մասին «Коммерсантъ» թերթին ասել է տարածաշրջանի իրավիճակին ծանոթ զրուցակիցը ռուսական պետական կառույցներում։
Իշխանությունները խստացնելու են հսկողությունը անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող և եկամտահարկի վճարումից խուսափող քաղաքացիների նկատմամբ։ Կառավարությունը գործարքի շուկայական գնի 20%-ի չափով տուգանք կսահմանի առաջին խախտման համար, երկրորդ անգամ տուգանքը կհասնի 50%-ի։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։ Նախագծի հեղինակը ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն է։
Brigham Young University-ի 29-ամյա շրջանավարտ Էրիկա Մահտերյանը ներառվել է Forbes-ի «30-ից երիտասարդ 30-ի» («30 Under 30») 2023թ. ցուցակում։ Նա ներառվել է «Կրթություն» կարգի մեջ։
Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Բերձորի (Լաչին) միջանցքի շուտափույթ վերաբացման հարցով։ Այս մասին ասել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների ցուցակը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։