Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58399

Բոլոր հոդվածները

  • 2023-08-03 08:50
    текущие события

    Ռաշիդ Բեգլարյանը ադրբեջանցի զինծառայողների կողմից բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է

    2023 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԼՂ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը»,- տեղեկացնում են Արցախի դատախազությունից:

  • 2023-08-03 08:49
    текущие события

    Իրանը ներկայացրել է հեռահար հրթիռներով հանդերձված նավեր

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն օգոստոսի 2-ին մեկնարկած զորավարժությունների ընթացքում ներկայացրել են նոր նավեր, որոնք հանդերձված են 600 կիլոմետր հեռահարության հրթիռներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը: