ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում։
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում։
Հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը, որոշ բացառություններով, այսուհետ կարգելվի։ ԱԺ–ն 60 կողմ , 22 ձեռնպահ ձայների հարաբերկացությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀԱՊԿ երկրների համար կարևոր է պատրաստված լինել ինչպես բնական, այնպես էլ կանխամտածված բնույթի կենսաբանական սպառնալիքներին: Ինչպես տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն, այս հայտարարությունն արել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան Մինսկում ՀԱՊԿ անդամ պետությունների` կենսաբանական անվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհրդի նիստում։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը Գագիկ Մելքոնյանի դեմ իմ հայցադիմումի գործով կայացրել է որոշում, որի մասին ցանկանում եմ կիսվել հանրության, առաջին հերթին՝ իմ այն ընկերների հետ, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել էին «Հայրենիք» ջոկատին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը նոր դատավոր կունենա։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հուլիսի 13-ին ասել է Միջազգային իրավական հարցերի գծով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ճկունություն ցուցաբերելու կարևորությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության լրատվական ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:
Հայ–թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են. այնտեղ մոդուլային տաղավարներ կկառուցվեն: Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում:
Մինչ Ադրբեջանը փորձում է լեգիտիմություն հաղորդել Արցախը շրջափակելու իր նախաձեռնությանը, տեղում` Արցախում, հումանիտար վիճակը կտրուկ սրվում է, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ զինանշանի ու օրհներգի նկատմամբ իրականացրած «վրաերթը», ինչպես ասում են, հենց այնպես չէ, և իշխանությունները նախատեսում են առաջիկայում օրակարգ բերել դրանք փոփոխելու հարցը։