Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, հիմա էլ զարմանալիորեն Արցախն է փոխարինել Լեռնային Ղարաբաղով. Արցախի ՄԻՊ
Հայաստանի Հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն անկեղծորեն տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը, մտահոգություն է հայտնել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։