Մեկնարկել են Արցախի Հանրապետական ԲԿ-ն արևային էլեկտրակայանով ապահովելու ծրագրի նախապատրաստական աշխատանքները
4 հուլիսի, Ստեփանակերտ: «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնել է նոր ծրագիր, որով Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն ապահովվելու է արևային էլեկտրակայանով՝ հնարավորություն ստեղծելով բուժհաստատությանն այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենալ՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից: