NEW YORK POST․ ԾԻՐԱՆՆ ՕԳՏԱԿԱՐ Է ԱՉՔԵՐԻ, ԱՂԻՆԵՐԻ ԵՎ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ
Ծիրանը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ՝ բնական նյութեր, որոնք պաշտպանում են աչքերի և մաշկի բջիջները վնասումներից և վաղաժամ ծերացումից։ Միրգը նաև հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք օգտակար են աղիների համար։ Այս մասին Քլիվլենդի կլինիկայի սննդաբան Բեթ Չերվոնին պատմել է The New York Post պարբերականին։