Անդրանիկ Թևանյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Այսօր ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը հանդիպել եմ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներին, հայ–ադրբեջանական հարաբերություններին ու հատկապես Արցախի շուրջ ստեղծված գերճգնաժամային իրավիճակին վերաբերող հարցեր։