Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՄԱՆ ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԳՈՎ ՉԷՐ
44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ներքուստ զգաց և գիտակցեց զոհերի և կորուստների իր մեղքն ու պատասխանատվությունը, նրա մոտ միանգամից ի հայտ եկավ պատասխանատվությունից խուսափելու, ինքնամաքրման, խղճի հանգստության մարդկային բնազդը։ Որքան ժամանակն անցավ ու հայ ժողովուրդն ավելի շատ սկսեց գիտակցել կորուստների չափը, խորությունն ու հետևանքները, այնքան կատարելագործվեցին և նոր դրսևորումներ ստացան Փաշինյանի արդարացման և ինքնամաքրման ջանքերը։ Այս մասին գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: