Ստորագրվել է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի ճանապարհային քարտեզը
«Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով-2023»-ի շրջանակներում, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը «Զբոսաշրջություն և հյուրընկալության ոլորտ» ազգային նախագիծը վերահսկող փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոյի ներկայությամբ ստորագրել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզը։ Փաստաթղթի ընդունումը կամրապնդի միջպետական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների զբոսաշրջության ոլորտի համագործակցությունը։